ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այսօր վախենում են արտաբերեն Արցախ բառը, վաղը վախենալու են ասել «ցեղասպանություն» բառը։ Հայաստանը «պրախադնոյ դվոռ» է դարձել, ով ասես՝ ճանապարհ է ուզում, այս ամենը Փաշինյանի կառավարման հետևանքն է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
Անդրադառնալով ընդդիմության պայքարին՝ Դանիելյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը միշտ պայքարել է, բայց ընդդիմության մեջ էլ լատենտ նիկոլականներ կան, որոնք ռումբեր են ուզում դնել ընդդիմության մեջ։
«Լատենտ նիկոլականներ կան, որոնք իբրև թե պայքար են ծավալում Փաշինյանի դեմ, բայց ընդդիմության մեջ ռումբեր են դնում, որ մեզ պայթեցնեն, չի հաջողվելու, մենք նրանց բացահայտել ենք։ Անդրանիկ Թևանյանը դոշ էր ծեծում, որ Փաշինյանը գա իշխանության, Սորոսից փող էր վերցնում, իր և իր նմանների նպատակը գրպանները լցնելն է։ Նրանք իրենց ծառը ջրելու դարդն են, բայց մենք թույլ չենք տա, որ երկիրը զոհաբերեն շահի համար»,- հավելեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ