Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը դատավորը վերացրեց, բայց չբացակայելու արգելքը դեռ մնում է։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 19-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Դավիթ Սարգսյանի տնային կալանքը փոխել վարչական հսկողություն խափանման միջոցով, որը ենթադրում է խիստ սահմանափակումներ։ Նրան արգելվել է երեկոյան 19-ից մինչև առավոտյան 7-ը լքել իր բնակարանը, արգելվել է որևէ շփում ունենալ գործով անցնող անձանց, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ, խոսքը 1700–ից ավելի մարդկանց մասին է։

Արգելվել է նաև զվարճանքի և սպասարկման օբյեկտներ հաճախել, դա նշանակում է, որ մարդը չի կարող անգամ խանութ գնալ։

--00—ՅՄ