ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Երևանի ավագանու նիստն անցնում է լարված մթնոլորտում, հրմշտոց սկսվեց, ինչից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոստիկանությանը հրավիրեց դահլիճ։ Ավինյանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին արգելեց մասնակցել նիստին։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում 1 ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու հարցն է։
«Խուլիգանությունը չի ընդունվելու այս դահլիճում։ Քուչի մակարդակի բազառները այս դահլիճից դուրս կտանեք։ Նիստը վարողի իրավունքով Ձեզ դուրս եմ հրավիրում։ Մի խանգարեք, դուրս եկեք, հանգստացեք»,- ասաց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ