ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ։ Քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվում, որ նշված հասցեից դանակահարության հետևանքով «Գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության 63 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 21-ամյա Դանիել Հ․-ն է՝ ում առողջական վիճակը միջին ծանրության է և 54-ամյա Գեորգի Հ․-ն, որի առողջական վիճակը բավարար:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 140 հիմնական դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 22-ամյա Մուշեղ Հ․-ի, եղբոր 20-ամյա Խորեն Հ․-ի, հայրիկի, Երևանի բնակիչ 45-ամյա Մանուկ Հ․-ի, նրանց ազգականի և վիրավորների միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ