ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Իրանը պատրաստակամ է աջակցելու Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Իրանը կարևորում է Հարավային Կովկասի և բոլոր հարևանների անվտանգությունը, որը ներառում է Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա՝ ընդգծելով Իրանի և երկու երկրների միջև կառուցողական հարաբերությունները։
--00—ՅՄ