Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

1900x1200-2-1-770x_

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արարատ մարզի Վեդի քաղաքում գործող մասնաճյուղը։ Վեդի մասնաճյուղը համապատասխանեցվել է ժամանակակից, թվային նորարար լուծումներով չափանիշներին։ Բանկում առկա է հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի և կոմունալների վճարումներ:

Ֆասթ Բանկի Վեդի մասնաճյուղի կառավարիչ Լիլիթ Սարգսյանն ասել է․ «Սրահը հագեցած է նոր և ժամանակակից սարքավորումներով հաճախորդներին ավելի արագ և ավելի հարմարավետ սպասարկելու համար: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակելու ենք աշխատել 24/7 գրաֆիկով, որպեսզի բանկային բոլոր ծառայությունները հասանելի լինեն ցանկացած պահի»:

Ֆասթ Բանկը շարունակում է  նոր մասնաճյուղերի բացումը և արդեն իսկ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

--00—ՅՄ