Հույս ունենք, որ Թրամփի ադմինիստրացիան ավելի շատ ջանքեր կգործադրի Հրվ. Կովկասում խաղաղության համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News



Մեր տարածաշրջանում հնարավոր է խաղաղություն, և մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք ապագայի պլանավորման այդ շատ կարևոր մասի վրա։ Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Հայաստանի ապագայի համար փորձում ենք գրել նոր պատմություն, որտեղ կլինի խաղաղություն և նորմալ հարաբերություններ հարևանների հետ, հարգանք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ և ապագա, որտեղ Միացյալ Նահանգները, Արևմուտքը, Եվրոպան հետաքրքրված կլինեն Հայաստանի հետ համագործակցությամբ»,- նշել է նա։

Փաշինյանն իր հերթին, սակայն, ընդգծել է, որ չեն ցանկանում խաղաղության հասնելու պատասխանատվությունը բարդել ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ այլ երկրների վրա, և որ դա Հայաստանի աշխատանքն է։ Նա, միաժամանակ, հույս է հայտնել, որ Թրամփի ադմինիստրացիան ավելի շատ ջանքեր կգործադրի Հարավային Կովկասում խաղաղության համար։ 

Ավելին՝ տեսանյութում։ 
 

--00—ՍՊ