ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Կուրսկի և Բելգորոդի մարզերում անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք՝ 2-ը Կուրսկի մարզի և 2-ը՝ Բելգորոդի մարզի տարածքներում», - ասվում է հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ