ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Փաշինյանին ԱՄՆ-ում կոնգրեսականից ու սենատորից բարձր ոչ մեկ չի ընդունում, դա ցուցիչ է, թե ինչ հետաքրքրություն ունեն Հայաստանի հանդեպ։ Զելենսկուն նախագահի, փոխնախագահի մակարդակով հանդիպում են, իսկ Փաշինյանին կոնգրեսականներից այն կողմ մարդ չհանդիպեց։ Այնտեղ գնալն անիմաստ ծախս էր, իսկ հայ-ամերիկյան պայմանագիրը գրվեց սառույցին, այդ համագործակությունը ՀՀ-ի համար որևէ օգուտ չի տալու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։
Խոսելով վերջին շրջանում առկա հանրային դժգոհությունների մասին, Սահակյանն ընդգծեց, որ բոլոր հայտարարությունները, գործողությունները նախընտրական քարոզարշավի տրամաբանությամբ են արվում․
«Վեց տարում ոչ մի ռեֆորմ չի արվել, հիմա ցույց է տալիս՝ իբր սկսում են այդ ուղղությամբ աշխատել, առաջիկայում Փաշինյանն իր թիմից մի «թոթոլ ոչխար» է մատաղ անելու՝ ցույց տալու, որ հանուն ժողովրդի չի խնայում նույնսկ իր թիմին»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ