ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Հիմա հայ ժողովուրդն ընկալունակ չէ Թուրքիայի հետ կարգավորման համար, պետք է ժամանակ անցնի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։
Սահակյանի համոզմամբ, երբ մարդիկ իրար ծեծում են, սպասում են ժամանակ անցնի, որ հանգստանան ու նոր խոսեն, այս տրամաբանությունը վերաբերում է նաև միջպետական փոխհարաբերություններին։
Ընդհանուր առմամբ, Սահակյանը նշեց, որ թերահավատորեն է վերաբերվում հայ֊թուրքական գործընթացի մշուշոտ ապագային, բայց նրա կարծիքով, ինչ-որ մի օր կարգավորում լինելու է, ինչպես թուրքերի, այնպես էլ ադրբեջանցիների հետ, հնարավոր է և մենք չտեսնենք այդ օրը։
Ըստ նրա, նախևառաջ անհրաժեշտ է ճշգրտել, թե ինչ է մեզ համար Արցախը․ Հայաստանի մա՞ս, անկախ պետությո՞ւն։ Սահակյանի պնդմամբ, պատերազմը ոչինչ չի փոխել, և Արցախի հայերը առաջվա պես ունեն ինքնորոշման իրավունք, ըստ այդմ, չեն լինելու Ադրբեջանի կազմում։
Մանրամասները՝ տեսանյութում։