ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Երեկ ձերբակալված 7 անձանցից 4-ը կալանավորվել են: Այս մասին 24News-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Կալանավորված 4 անձանցից երեքը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ են:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ քաղաքապետարանում աշխատակիցներ են ձերբակալվել։ «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- գրել է Կոստանյանը։
--00—ՅՄ