ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Մերձավանում զինված միջադեպի գործով մեղադրյալներից վեցն արգելանքի են վերցվել։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։
Նշենք, որ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել՝ 9 անձի նկատմամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ ՀԺ-ն նաև հղում կատարելով Ախտոյանի եղբորը՝ գրել էր, որ նրանք փորձել էին միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ