Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 մեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

photo_2025-02-10_07-59-12

Փետրվարի 9-10-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Հրազդան, Աբովյան, Ապարան, Վանաձոր, Սիսիան, Կապան, Ստեփանավան քաղաքներում, Ախուրյան գյուղում, Ծիլքար-Գեղարոտ ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00—ՅՄ