Արագածոտնի, Արարատի մարզերում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

ձյուն-է-տեղում..jpg

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի, Արարատի մարզերում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

--00--ԱՀ