ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Սյունիքի ճանապարհի մասին Փաշինյանի հայտարարությունները, թե ադրբեջանցիները պարզեցված կարգով ու անխոչընդոտ կարող են գնալ-գալ, իրար հակասում են, անհասկանալի է նաև՝ ինչ է ենթադրում դա։ Արցախը զիջելուց հետո հիմա էլ Սյունիքն են զիջում, եթե թուղթ ստորագրվի, անդառնալի կլինի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Քաղաքագետը ՀՀ-ում Իրանի դեսպանի՝ հայկական լրատվամիջոցներին տված ասուլիսն աննախադեպ է համարում, նրա կարծիքով, Իրանը մտահոգություններ ունի այդ ճանապարհի մասով, դեսպանի նշած ազդակները հասկացողը՝ հասկացավ։
Դանիելյանի խոսքով, Հարավային Կովկասում Ռուսաստանի կամ Թուրքիայի ազդեցության պայքար է գնում, իշխանությունը ջանքեր է գործադրում, որ թուրքական ազդեցություն լինի։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ