Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հետ համաձայնեցումից հետո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

photo_2025-02-14_18-35-44

Ուկրաինան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի հետ, սակայն միայն այն դեպքում, եթե նախ ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հետ ընդհանուր դիրքորոշում համաձայնեցվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի, դաշնակիցների հետ, իսկ հետո, երբ մենք համաձայնեցնենք դիրքորոշումը, կխոսենք ռուսների հետ»,- նրա խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

--00—ՅՄ