ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Ուկրաինայում հրադադարի հասնել մինչև ապրիլի 20-ը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմը եվրոպացի պաշտոնյաներին ասել է, որ ցանկանում է հրադադար ապահովել Ուկրաինայում մինչև Սուրբ Զատիկ»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել անցյալ չորեքշաբթի, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր։ Նա նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հիմնական գործընկերն է Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցում։
--00—ՅՄ