ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը փետրվարի 16-ին հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին:
Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:
--00—ՅՄ