ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Միտումնավոր է արված, որ Արցախի ղեկավարությունը Հայաստանում չլինի, նրանց կողմից մեկ հարցազրույցն անգամ իշխանական բոլոր մեղադրանքները կհերքեր։ ՀՀ իշխանության օգնությամբ են արցախցիները ձերբակալվել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը։
Դավիթ Գալստյանը նշեց, որ արցախցիների մեջ պառակտող ուժեր կան, որոնք հաճոյանում են իշխանությանը, որ վերադարձի հարցը փակվի։ «Բոլոր արցախցիները նույն դարդն ու ցավն ունեն, միահամուռ ձևով պետք է պայքարել մեր վերադարձի իրավունքի համար։ Պետք է իշխանությունն այդ հարցը բերի օրակարգ և միջազգային հանրության համար քննարկման առարկա դարձնի, որպեսզի լուծման ճանապարհներ մշակվեն։ Մենք պատրաստ ենք մեր վերադարձի համար պայքարել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ