ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Բաքվի դատավարությունից որևէ դրական սպասում չկա, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին կարող են ստիպել այնպիսի բաներ ասել, ինչը չի բխի ՀՀ շահերից։ Նրանք շանտաժի ու ստիպողական գործիքակազմի հետևանքով ՀՀ-ն ներքաշելու են հարցերի մեջ, դա էլ վնասելու է պետությանը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ «Արդարություն» խմբակցության ղեկավար, «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարության հետ, գիտեն, որ շինծու հոդվածներ են իրականացնում։ Շատերը լուռ են, քանի որ ՀՀ իշխանությունը պահանջատեր պետք է լինի, իսկ ադրբեջանական լոբբինգը լավ է աշխատում։ Շվեյցարիայի խորհրդարանը բանաձև ընդունեց արցախցիների վերադառնալու մասով, ՀՀ իշխանությունից որևէ արձագանք չկա»,-ընդգծեց նա։
Խոսելով պատերազմի հանգամանքների բացահայտման մասին, Գալստյանը նշեց, որ բացահայտումներ են լինում նրանց մասով, ովքեր պատերազմից հետո Փաշինյանին դեմ են խոսել։ «Իրականում ոչ թե պատերազմի հանգամանքներն են քննվում, այլ կոմպրոմատներով լռեցնում են նրանց, ովքեր քննադատել են Փաշինյանին։ Աննա Հակոբյանը «բունկերում» է եղել, արդյոք նրան հրավիրե՞լ են և հարցրել են՝ ինչո՞ւ է գնացել այնտեղ։ Այդ տարածք մարտական գեներալների մուտքը փակ է եղել, Բաբայանն է ուղեկցել Աննա Հակոբյանին, Բաբայանը հարցաքննվե՞լ է, նա այնտեղ ի՞նչ ազդեցություն է ունեցել»,- ընդգծեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ