Տիրան Խաչատրյանը 10 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանը վերադարձավ դատարանի դահլիճ եւ հրապարակեց իր որոշումը, որով զինվորականի խափանման միջոցը փոխվեց, եւ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

«Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել, կալանքը վերացնել, համակցված խափանման միջոց ընտրել գրավը, գրավի չափ սահմանել 10 մլն դրամը, անհապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրյանին»,- նշեց դատավորը։

Հավելենք, որ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք ոչ պատշաճ է կատարել, ինչը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն՝ է խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։

--00--ԱՀ