ՌԴ-ԱՄՆ ջերմացումը չի կանխելու մեր ռեգիոնում կոնֆլիկտային օջախների սրումը. Արման Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

ԱՄՆ-ն հասել է իր նպատակին՝ ԵՄ-ն ներքաշվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։ Ռուս-եվրոպական հարաբերությունների վերականգնումը մոտ ապագայում հնարավոր չի լինի, բայց այդ ընթացքում հնարավոր կլինի Եվրոպայի տրոհումը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։ 

Մելիքյանի խոսքով, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները ջերմանում են, բայց դա հարաբերական է, Հարավային Կովկասի շուրջ իրավիճակը սրվելու է, կոնֆլիկտածին նոր օջախներ են լինելու։ 

«ԱՄՆ-ն դեմ չէ Իրանում գործող ռեժիմի տապալմանը և կղերապետության վերացմանը, դա անխուսափելի է, դատելով, թե ինչ են խոսում ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչները»,- ընդգծեց դիվանագետը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ