ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպություն, որտեղ հանդիպել է ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանիին, շրջայց կատարել կազմակերպությունում, ծանոթացել գրական և արխիվային նմուշներին, գրառում կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված հուշամատյանում:
Իրանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան միջմշակութային կապերին, մասնավորապես՝ հին ձեռագրերի, երկու երկրների արխիվների, ազգային գրադարանների ոլորտներում փոխգործակցությանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ԻԻՀ ազգային գրադարանում հիմնել հայկական անկյուն, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը նվիրված գրքեր:
Հայաստանում գիրք նվիրելու օրվան ընդառաջ դեսպան Հակոբյանը Ղոլամռեզա Նուրիին է նվիրել Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմը:
--00--ԱՀ