ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նոր դեսպանները շուտով լիարժեք կերպով կստանձնեն իրենց պարտականությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ խորհրդարանում աղբյուրը։
«Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանները շատ մոտ ապագայում կստանձնեն իրենց պարտականությունները՝ լիարժեք ծավալով։ Դա երկկողմ հարաբերությունների կարգավորման հիմնարար հարց է», - ասել է աղբյուրը:
ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովն ավարտել է իր առաքելությունը Վաշինգտոնում 2024 թ. հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ