Իշխան Սաղաթելյանն ուսանողներին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

i4_1-_x726-quality(90

Այսօր Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել ԱԺ-ում ուսումնական պրակտիկա անցնող մի քանի տասնյակ ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները։

Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Արցախի հակամարտության հայանպաստ կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ առկա ՀՅԴ մոտեցումները։

Հանդիպումը կայացել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։

--00—ՅՄ