Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

29cc8f4cb99e2d438731929e5f7e0231_M

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաեւ «Սոցիալական խարտիայի արդի մարտահրավերները» թեմայով քննարկման աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:

Արմեն Գևորգյանը Ֆրանսիա կգործուղվի մարտի 5-8-ը:

--00—ՅՄ