Անկարայում կեղծ ալկոհոլի հետևանքով 65 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

25147625_0_84_1601_984_1920x0_80_0_0_04b85a9bc24a618af8b100a254732e89

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2024 թվականի դեկտեմբերից ի վեր 65 մարդ է մահացել կեղծ ալկոհոլի հետևանքով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ekonomim» թերթին։

«Անկարայում կեղծ ալկոհոլի պատճառով մահացածների թիվը հասել է 65-ի, բուժում է ստանում 15 մարդ», - գրում է պարբերականը։

«Վերջին երեք ամսում Թուրքիայի յոթ նահանգում իրականացվել է 56 գործողություն, ձերբակալվել է 155 կասկածյալ և կալանավորվել է 35 մարդ։ Ձերբակալվածներից 37-ի նկատմամբ կայացվել է դատական հսկողություն կիրառելու որոշում»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ