ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի մոտակայքում, չորս բեռնատար ավտոմեքենա արգելափակվել է ձյան շերտում:
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել բեռնատարները, ինչի արդյունքում 51 բեռնատար շարունակել է ընթացքը:
Ավտոճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
--00--ԱՀ