Ուկրաինայում հակամարտությունը հրահրված է․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Capture1

Պատերազմը Ուկրաինայում չպետք է տեղի ունենար, այն հրահրված է, կարծում է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը:

«Դա չի նշանակում, որ ռուսները դա հրահրեցին: Շատ խոսվեց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին, նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը - խմբ.) խոսեց դրա մասին: Դա չպետք է տեղի ունենար: Դա, ըստ էության, սպառնալիք դարձավ ռուսների համար, և մենք պետք է գործ ունենանք այդ փաստի հետ»,- ասել է Ուիթկոֆը CNN-ին տված հարցազրույցում:

--00—ՅՄ