Ֆանտաստիկ ռեկորդներ ու ցուցանիշներ․ ինչպես է Սալահը պատմութուն կերտում ԱՊԼ-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Salah-3-750x375

Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Մոհամեդ Սալահը դարձավ հանդիպման կենտրոնական դեմքը: Նա դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ այսպիսով հերթական անգամ պատմություն կերտելով Պրեմիեր լիգայում։ Ահա նրա ռեկորդներն ու ցուցանիշները․

✅ Սալահը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց Անգլիայի գործող չեմպիոնի դեմ երկու հանդիպումներում:

✅ Սալահն այսօր նաև խփեց իր 25-րդ գոլը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Հատկանշական է, որ նա ունի նաև 15 գոլային փոխանցում իր ակտիվում։ Սալահը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով երկու տարբեր մրցաշրջաններում 40 արդյունավետ գործողություն է կատարել՝ գոլ + գոլային փոխանցում համակարգով: Սալահի լավագույն մրցաշրջանը 2017/18 թվականն էր, երբ նա դարձավ 32 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ «Լիվերպուլը» մինչև մրցաշրջանի ավարտը կանցկացնի ևս 11 հանդիպում և հնարավոր է՝ Մոն գերազանցի իր նախորդ ցուցանիշը։

✅ Այսօրվա փոխանցումը վինգերի համար 16-րդն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում: Նա գերազանցեց Սթիվ Մաքմանամանի ռեկորդը՝ 15 գոլային փոխանցում 1995-96 մրցաշրջանում։

✅ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստն այժմ ունի 11 հանդիպում մեկ մրցաշրջանում, որոնցում և գոլ, և գոլային փոխանցում է կատարել: Սալահը դարձել է տասը տարվա մեջ առաջին ֆուտբոլիստը, ով այս ցուցանիշին հասել է եվրոպական հինգ առաջատար առաջնություններում։ 10 տարի առաջ դա արեց Լիոնել Մեսսին, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Բարսելոնայում»:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ