ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ավարտվել են բասկետբոլի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի C խմբի հանդիպումները, որոնց արդյունքներով՝ պայքարը կշարունակի միայն Ավստրիայի հավաքականը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի հավաքականը նոյեմբերին կվերադառնա Եվրոպայի առաջնության նախընտրական հանդիպումներին:
Հայաստանի հավաքականը C խմբում անցկացրած 4 խաղից հետո 6 միավոր է վաստակել՝ զբաղեցնելով 2րդ հորիզոնականը: Առաջատար Ավստրիայի թիմին հայ բասկետբոլիստները զիջել են միայն մեկ միավորով:
--00--ԱՀ