Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

5

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալեց Ավստրիայի ընտրանուն։

Հանդիպումը կայացավ Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում, հայտնում է Armsport-ը։

Հայաստանի հավաքականը զիջեց մրցակցին 80:129 հաշվով:

Մեր թիմի կազմում 22 միավոր վաստակեց Քրիս Ջոնսը, Անդրե Սպայթ-Մկրտչյանը վաստակեց 21 միավոր։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին` արտագնա խաղում մրցելով Ալբանիայի հետ:

 

 --00—ԱՊ