Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի հետ գործընկերությունը. Փաշինյանը շնորհավորել է Մերցին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

MyCollages

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին և Գերմանիայի ՔԴՄ/ՔՍՄ ներկայացուցիչներին՝ Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։

«Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի հետ գործընկերությունը, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում, և ակնկալում է հետագայում ավելի ամրապնդել մեր բազմակողմանի համագործակցությունը, որը հիմնված է ժողովրդավարության հանդեպ մեր ընդհանուր հանձնառության վրա»,- գրել է Փաշինյանը։

--00—ՅՄ