Մարսելում ոստիկանները ձերբակալել են ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2025-02-25_11-09-35

Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, որոնք կասկածվում են Մարսելում ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Երկու կասկածյալներին հաջողվել է գտնել տեսախցիկներից ստացված կադրերի շնորհիվ: Նրանց ձերբակալել են փետրվարի 24-ի երեկոյան ի աջակցություն Ուկրաինայի կազմակերպված ցույցի ժամանակ։ Բերման ենթարկվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Փետրվարի 24-ի առավոտյան Մարսելում ՌԴ-ի հյուպատոսության շենք էին նետել շշառումբեր։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։

--00—ՅՄ