1 զոհ, 1 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն, «MAN» բեռնատարն ու «ՎԱԶ 21101»-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2025-02-25_11-53-04

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Hyundai Elantra», «ՎԱԶ 21101» և «MAN» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

--00—ՅՄ