Իրանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին է հանդես գալիս, պատրաստ ենք աջակցել. Աբբաս Արաղչի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Մենք պատրաստ են աջակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Թեհրանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լարովի հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը և պատրաստ ենք օգնել կողմերին այդ հարցում», - ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Լավրովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թեհրան: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ նախարարները կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

--00—ՅՄ