Իրավապահներին դեռ չի հաջողվել բռնել Փաշինյանի մամուլի խոսնակի բնակարանը թալանած գողերին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

12NazeliBaghdasarian)_shabat.am_

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տունը թալանելու դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն այս պահին որևէ տեղեկություն չի տրամադրում և չի մեկնաբանում։ Այս մասին 24News-ին ասաց ՔԿ խոսնակը։

24News-ի տեղեկությունների համաձայն, իրավապահներին դեռ չի հաջողվել բռնել գողերին։ 

Փորձեցինք կապ հաստատել նաև վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարը տևական ժամանակ է, ինչ անհասանելի է։

Հիշեցնենք, որ Armlur-ը գրել էր, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Աջափյակում գտնվող բնակարանն են թալանել և խոշոր չափերի գումեր են հափշտակել բնակարանից:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ