ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները զինծառայողներ են:
--00—ՅՄ