ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին։ «Սերուցքայինները» նախատեսում են անցկացնել տրանսֆերային ամառը գրեթե առանց նոր ձեռքբերումների։ «Արքայական» ակումբը ցանկանում է միայն ձեռք բերել Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդին «Լիվերպուլից»՝ պաշտպանության աջ եզրը ուժեղացնելու համար։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Մադրիդցիները մտադիր են շարունակել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող աստղերին ձեռք բերելու ռազմավարությունը։ Նույն մոտեցումն էին կիրառել անցյալ տարի Կիլիան Մբապեի դեպքում, և այժմ այդպես են ծրագրում վարվել նաև Տրենտի պարագայում։
«Ռեալի» համար առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանը լինելու է հանգիստ, եթե իհարկե չլինի արտառոց իրավիճակ, օրինակ՝ Վինիսիուս Ժունիորի կամ Կառլո Անչելոտիի հեռացումը։
Ակումբում վստահ են, որ կենտրոնական պաշտպանության խնդիրը լուծվել է Ռաուլ Ասենսիոյի առաջընթացի շնորհիվ, ինչը կարող է օրինակ ծառայել մյուս երիտասարդ պաշտպանների համար։
--00--ԱՀ