Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը բացվել է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ձյուն
Փետրվարի 27-ին՝ ժամը 15:15-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը բացվել է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
 
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

--00--ԱՀ