Կոյուղաջրերի արտահոսքի հետևանքով հոսանքազրկվել է ԱԺ դահլիճը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Capture

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ «Այսօր առավոտյան ՀՀ Ազգային Ժողովի 334 դահլիճը չտրամադրեցին ինձ և Էդգար Ղազարյանին, որ քննարկենք Կառավարության լեգիտիմության հարցը: Թեև օրեր շարունակ պլանավորված էր, առավոտյան 9:31 ստացա գրություն, թե չենք կարող դահլիճ տրամադրել, քանի որ դահլիճը հոսանքազրկված է, կոյուղաջրերը լցվել են հոսանքի լարերի վրա:

Երբ տեսան մենք բոլորով հավաքվել ենք, 11:26 նոր գրություն ուղարկեցին,թ ե ԱԺ դահլիճներից մեկը ազատ է և ժամը 11:00-ի նիստը կարող եք անցկացնել այնտեղ:

Բայց մինչ այդ, ԱԺ Բաղրամյան մուտքի քաղաքացիների ընդունելության սրահում կազմակերպեցինք քննարկումը, որը բավականին լայն տարածում ունեցավ: 

Մեր հանդիպումից մոտ մեկ ժամ հետո` ժամը 15:00-ին արձանագրեցինք, որ նույն 334 դահլիճում ընթանում է ՔՊ խմբակցության նիստը: Այսինքն՝ դահլիճի լարերի վրա կոյուղաջրերը լցվել էին միայն ընդդիմադիրների քննարկումը տապալելու համար:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ալեն Սիմոնյանի պատկերացրած ժողովրդավարության մասին: Նա վախենում է ազատ խոսքից»:

--00—ՅՄ