ՀՀ ԱԳՆ-ի հուշումն Ադրբեջանին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

photo_5335043676436556924_y

«Հրապարակը» գրում է․ «Երեկ, տեղի տալով հայ հանրության պահանջներին, վերջապես ՀՀ ԱԳՆ-ն մի հայտարարություն տարածեց Բաքվում դատվող հայ գերիների մասին, որտեղ, չգիտես ինչու, շեշտել էին, որ «հայազգի ռազմագերիների, պատանդների դատավարություններից» տեսաձայնագրություններ եւ լուսանկարներ են ադրբեջանական մամուլում հրապարակվում: 

Կարծես ադրբեջանական կողմին հուշեին, որ այսուհետ հրապարակումներ մի արեք` փակ դատավարություններ արեք, որ մեր հանրությունը փողոց դուրս չգա եւ մեր համատեղ գործերին չխանգարի: Բայց անգամ այս քաղաքակիրթ հայտարարությունն Ադրբեջանը չանտեսեց` անմիջապես մի խայտառակ տեքստ հրապարակեց Ադրբեջանի ԱԳՆ-ն` մեղադրանքներով, հերյուրանքներով եւ ցինիզմով լի:»։

 

 --00—ԱՊ