Թրամփը խաղաղություն է ուզում Ուկրաինայում, Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն». Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Capture

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուղղակիորեն ասում է, որ խաղաղություն է ուզում Ուկրաինայում, մինչդեռ Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն»՝ պատերազմի տեսքով, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եվ հիմա, Ջո Բայդենի ժամկետից հետո, եկել են մարդիկ, ովքեր ցանկանում են առաջնորդվել ողջախոհությամբ: Նրանք բացահայտ ասում են, որ ուզում են վերջ տալ բոլոր պատերազմներին, ուզում են խաղաղություն: Ո՞վ է պահանջում «խնջույքի շարունակություն»՝ պատերազմի տեսքով, իհարկե Եվրոպան»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ վերջին հինգ դարերի ընթացքում աշխարհի բոլոր ողբերգությունները ծագել են Եվրոպայում կամ տեղի են ունեցել եվրոպական քաղաքականության արդյունքում։

Նախարարի խոսքով՝ ամերիկացիները ոչ մի սադրիչ դեր չեն խաղացել։

Ուկրաինա խաղաղապահներ մտցնելու եվրոպացի առաջնորդների ծրագրերը լկտիություն են, ինչը Կիևի ռեժիմի Ռուսաստանի դեմ պատերազմի «հրահրման» շարունակությունն է, ընդգծել է Լավրովը։

«Նախ մեզ ոչ ոք չի հարցնում, նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է ամեն ինչ։ Նա ասաց, որ դեռ վաղ է խոսել կարգավորման մասին»,- ասել է Լավրովը։

--00—ՅՄ