Անցանք Եղբայրական գերեզմանատան կողքով ու հրաժեշտի քաջություն չունեցանք… Ի՞նչ պատասխան ենք տալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

2023-ի տեղահանումից հետո արցախցիները մի շարք մարտահրավերների առջև են կանգնել՝ սոցիալ-կենցաղային խնդիրներ, հոգեբանական ճնշվածություն, մշակույթի և բարբառի պահպանում։ Արցախցի երիտասարդներն ակտիվորեն ներգրավվում են բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են այդօրինակ հարցերի բարձրաձայնմանն ու պահպանմանը։

«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի շրջանակում հյուրընկալել ենք Իզաբելլա Սարգսյանին, խոսել շրջափակման, պատերազմի, գաղթի ու արցախյան բարբառի առանձնահատկություններից։

«Շրջափակումը լաբիրինթոս էր, որից և’ ցանկանում էինք դուրս գալ, և՛ հակառակը. կարոտի և ուժեղ մնալու շրջան էր։ Երբ սկսվեց պատերազմը, ես հեռուստատեսությունում մոնտաժում էի իմ վերջին ռեպորտաժը, որն այդպես էլ եթեր չգնաց…»,- նշում է Իզաբելլան ու հավելում. «Մենք հայերեն ենք խոսում։ Արցախյան բարբառը կարողացել է պահպանել հնդեվրոպական լեզվաընտանիքից մեզ հասած հայերեն բառերը… Եկեք հիշենք, որ Արցախում կրթական համակարգը բացառապես գրական հայերենով էր գործում»։

Առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

--00—ՅՄ