ԵՄ առաջնորդները Լոնդոնում չեն քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները․ Տուսկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1969140292_0_0_3072_1728_1920x0_80_0_0_d8f5964c8e6b426411fd98249324da05

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները Լոնդոնի գագաթնաժողովում չեն քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, այդ թվում՝ զորքերի տեղակայումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Ուկրաինայի անվտանգության երաշխիքները օրակարգում չեն եղել», - ասել է Տուսկը մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելը նույնպես քննարկման թեմա չի եղել։

Լեհաստանի վարչապետի խոսքով, հանդիպման ձևաչափը չի ենթադրում կոնկրետ որոշումներ կայացնելը, հատկապես ԵՄ մակարդակով, քանի որ գագաթնաժողովին մասնակցած Թուրքիան և Կանադան ասոցիացիայի անդամ չեն։

Բացի այդ, Տուսկն ընդգծել է, որ Լեհաստանը «մտադիր չէ բարձրանալ առաջին գիծ»՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների իրականացման առումով։ «Որպես ժողովուրդ և պետություն, մենք բավարար չափով հաղթահարում ենք Ուկրաինային օգնության հարցը», - եզրափակել է նա:

--00—ՅՄ