Գարունը իր ամբողջ շքեղությամբ գալիս է Հայաստան. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Capture

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր Էջում գրել է․ «ԳԱՐՈՒՆԸ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն:

Հանրապետության հովտայինև նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը»։

--00—ՅՄ