ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել, վիճակը կրիտիկական է, ամեն վայրկյանը կարևոր է։ Մենք այս ձևով Կարմիր խաչին խնդրում ենք այց կատարել Վարդանյանին և փորձեն կանխել հնարավոր աղետը։ Այս մասին այսօր ԿԽՄԿ գրասենյակի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ասաց Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Նարինե Աղբալյանը:
«Կարմիր խաչն է միակ կազմակերպությունը, ով հասանելիություն է ունեցել գերիներին և ապահովել է կապն ընտանիքների հետ, սակայն այսօր հրատապ անհրաժեշտություն է առաջացել՝ անհապաղ միջամտել Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հետ կապված իրավիճակին, նրանց իրավունքների պաշտպանության հարցում ավելի գործուն լինեն։», - նշել է Աղբալյանը։
Ըստ նախկին նախարարի՝ հանրային ճնշում պետք է լինի իշխանությունների վրա, պետք է ակտիվ լինել, յուրաքանչյուրի ձայնը կարևոր է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ