ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Հյուսիսային Օսեթիայում խստացվել է Վերին Լարսով անցնելու էլեկտրոնային հերթի պահպանման վերահսկողությունը: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Հյուսիսային Օսեթիա-Ալանիա հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Որոշումն ընդունվել է Վլադիկավկազ-Վերին Լարս հատվածում երկու ուղղություններով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկության բացման ֆոնին:
«Հարցը պետք է լուծել Ռոստրանսնադզորի հետ։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արտահերթ հատել անցակետը, կտուգանվեն և կտարվեն ավտոկայանատեղի»,-ասել է Մենյայլոն։
--00--ԱՀ