Ողբերգական դեպք՝ Երևանում․«Արշակունյաց» առողջության կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 03 խումբը  «ուշագնացություն» կանչով մեկնել են Արշակունյաց պողոտայի 43 հասցե՝ «Արշակունյաց» առողջության կենտրոնի բակ, որտեղ հայտնաբերել են Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Ա․-ի մարմինը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկը ասել է, որ Սամվել Ա․-ն մոտեցել է պոլիկլինիկա, սակայն չի հասցրել ներս մտնել և բակում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը և բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00--ԱՀ