Կոտայքում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը, «Infinity»-ն, «Subaru»-ը և «Opel»-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

photo_2025-03-04_12-57-54

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է ռտեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Հոմպլեքս մոլ»-ի հարևանությամբ բախվել են 29-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած «Infiniti» մակնիշի, 62-ամյա Ալեքսան Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի, 55-ամյա Արմեն Կարապետյանի վարած «Tesla» մակնիշի, 33-ամյա Դավիթ Ազիզբեկյանի վարած «Subaru» մակնիշի և 66-ամյա Հերբերտ Քարամյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Քարամյանն ու նրա ուղևոր, 25-ամյա Մհեր Գրիգորյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ